Չինաստանը դատապարտել է նախատեսվող Դալայ-լամա-Օբամա հանդիպումը

13:10 • 02.02.15

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ ղեկավարության ծրագրերը՝ հանդիպում անցկացնել երկրի նախագահ Բարաք Օբամայի և Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամայի միջև, գրում է gazeta.ru-ն:

 

Չինաստանի ղեկավարությունը «դատապարտում է ցանկացած երկրի քաղաքական գործիչների հանդիպումը բուդդիստների առաջնորդի հետ»։ 

 

XIV Դալայ-լաման պետք է Վաշինգտոն այցելի փետրվարի 5-ին և հանդիպի ԱՄՆ նախագահի հետ: Տիբեթի բուդդիստների առաջնորդի և Բարաք Օբամայի խոսակցությունը նվիրված կլինի կրոնական ազատության միջազգային աջակցությանը: