ՌԴ-ում հոսպիտալացված տղամարդու մոտ էբոլա չի հայտնաբերվել

09:52 • 02.02.15
Ռուսաստանում օրերս հոսպիտալացված հիվանդի մոտ Էբոլա վարակ չի հայտնաբերվել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

Այդ մասին հայտնել է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության ղեկավար, սանիտարական գլխավոր բժիշկ Աննա Պոպովան:

 

«Լաբորատոր փորձաքննության առաջին արդյունքները բացասական են»,- հաղորդել է Պոպովան:

 

Մոսկվայից Պրիմորյե մեկնած տղամարդու հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել երեկ առավոտյան: Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո բորտուղեկցորդները մեկուսացրել էին ուղևորին: Այդ չվերթով թռած բոլոր անձինք բուժզննում էին անցել, ինչից հետո միայն տուն էին գնացել:

 

Հիվանդից նմուշներ էին վերցվել ուսումնասիրության համար: Առողջապահության նախարարությունը, սակայն, տեղեկացրել էր, որ Էբոլային բնորոշ հատկանիշներ տղամարդու մոտ չկան: