Բրյուսելում Եվրախորհրդարանի 3 շենքից մարդիկ տարհանվել են՝ պայթյունի վտանգի պատճառով

17:29 • 02.02.15

Բրյուսելում Եվրախորհրդարանի երեք շենքերից մարդիկ տարհանվել են՝ պայթյունի վտանգի պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Շենքերից տարհանումն իրականացվել է երկուշաբթի առավոտյան՝ կասկածելի ավտոմեքենայի առկայության պատճառով:

 

Եվս մեկ կասկածելի ավտոմեքենա հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան մոտ:

 

Դեպքի վայրում են գտնվում ոստիկանությունը և սակրավորները: 

 

ԱՄՆ դեսպանատան մոտ տագնապը վերացվել է պայթուցիկ նյութերի բացակայության հաստատումից կես ժամ անց: