Ցեղասպանության հռչակագիրը մի քայլ առաջ էր. Արա Պապյան
Հռչակագիրը մի քայլ առաջ էր մեր պահանջների ձևակերպման առումով, թեև բավարար չէր:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին:
Ըստ նրա՝ հռչակագրի ամենակարևոր կետերը նրանք են, որ հռչակագրում անդրադարձ կա Սևրի պայմանագրին և նոյեմբերի 22-ի՝ Վիլսոնի իրավարար վճռին:
«Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ նախագահի շուրթերով և նման ներկայանալի կառույցի միջոցով՝ ինչպիսին հանձնաժողովն է, շեշտվում, կարևորվում է դա»,-ասաց նա:
րա Պապյանը նշեց, որ այդ հռչակագրով, բացի հիշատակումից, ոգեկոչումից, Հայաստանը հստակեցնում է տարածքային պահանջներ։
Նա նշեց, որ այդ հռչակագիրը հակասության մեջ է մտնում հայ-թուրքական արձանագրությունների հետ: Ըստ նրա ՀՀ իշխանությունները՝ մասնավորապես Նախագահը, պետք է չեղյալ համար Ցյուրիխյան արձանագրությունների տակ ՀՀ ստորագրությունը, և երկրորդը, որը պետք է անի խորհրդարանը, նոյեմբերի 22-ը հայրենատիրության օր հռչակելն է:
Նա նշեց, որ Իսրայելի նախագահի ելույթից այնքան էլ ոգևորված չէ, որովհետև նա խոսել է ջարդերի, հայ ժողովրդի կոտորածների մասին:
«Մենք հաշտեցման խնդիր չունենք, մենք արդարության խնդիր ունենք»,-ասաց նա:










