Բռնապետն ու բարձրակրունկները. Կիմ Չեն Ընին հիացրել են կանացի կոշիկները (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը համարվում է աշխարհի ամենահայտնի բռնապետներից մեկը, ով, պարզվում է, անտարբեր չէ կանացի բարձրակրունկ կոշիկների նկատմամբ:
Այդ են վկայում Փհենյանից ոչ հեռու գտնվող կոշկի գործարանում արված լուսանկարները, որոնցում Չեն Ընը հիացմունքով է նայում կանացի կոշիկներին:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 32-ամյա բռնապետը հաճույքով ուսումնասիրել է գործարանի արտադրանքը, որում բացի կանացի կոշիկներից կան նաև արական սեռի համար նախատեսված մոդելներ:














