Քրդերն իսլամիստներին դուրս են մղել Քոբանիի արվարձաններից

18:23 • 02.02.15

Քուրդ զինվորականները «Իսլամական պետության» զինյալներին դուրս են մղել սիրիական Քոբանի քաղաքի արվարձաններից: Reuters-ի տեղեկությամբ՝ քրդերը երկուշաբթի գիշերն ազատագրել են 13 գյուղ:


Այս տվյալները փոխանցել է Սիրիայի դիտորդական խորհուրդը՝ Լոնդոնում գործող իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ աղբյուրի՝ իսլամիստների կողմից լայնամասշտաբ դիմակայություն չի եղել: Մինչ այդ քաղաքից 4–5 կմ հեռու քշված իսլամիստները այժմ ևս 5–6 կմ-ով հետ են շպրտվել:


Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ քրդերն իրենց ամբողջական վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը, որի համար մարտեր էին ընթանում սեպտեմբերից: