Հս. Կորեան պատրաստ է դիմակայել ցանկացած պատերազմի, այդ թվում՝ միջուկային. Կիմ Չեն Ըն

09:19 • 02.02.15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գխավորել է Կորեայի ազգային բանակի ՌՕՈՒ-ի և ՌԾՈԻ-ի զորավարժությունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Երկրի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը «պատրաստ է դիմակայել ցանկացած պատերազմի, այդ թվում՝ միջուկային»։

 

Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել անսպասելի հարվածներ հասցնելու մշակմանը։

 

Կիմ Չեն Ընի խոսքով՝ բանակի ստորաբաժանումներին «անհրաժեշտ է ինտենսիվ զորավարժություններ անցկացնել՝ ամերիկացի իմպերիալիստների ագրեսիվ ուժերի խմբավորումները ոչնչացնելու նպատակով»։