Մադուրոն Բայդենին մեղադրել է Վենեսուելայում պետական հեղաշրջում նախապատրաստելու համար

09:23 • 02.02.15

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել է «պետական հեղաշրջման նոր փուլ» գլխավորելու մտադրության համար, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

«Հյուսիսային կայսրության իշխանությունը հուսահատության վտանգավոր փուլ է մտել: Նա դիմել է մայրցամաքի երկրների կառավարություններին՝ տեղեկացնելով իմ կառավարության տապալման մասին: Ես մեղադրում եմ փոխնախագահ Ջո Բայդենին»,- ասել է նա:

 

Նախագահ Մադուրոն զգոնության կոչ է արել իր ելույթին ներկաներին:

 

Ծրագիրը նա «խելագար» է կոչել՝ նախազգուշացնելով բոլոր նրանց, ովքեր մտադիր են դավադրություն կազմակերպել հանրապետության նախագահի դեմ: Նա զինվորականներին կոչ է արել ամեն դեպքում ամրապնդել շարքերը:

 

Մադուրոն առաջին անգամը չէ, որ այլ երկրների կառավարություններին, ինչպես նաև ընդդիմությանը, մեղադրում է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: