Մոսկվայի բնակիչները դժգոհել են տհաճ հոտից

10:40 • 02.02.15

Մոսկվայի որոշ թաղամասերի բնակիչներ բողոքել են տհաճ հոտից, սակայն փորձաքննությունից հետո օդում վնասակար նյութեր չեն հայտնաբերվել, հաղորդում է «Взгляд»-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:

 

«Մոսկվայի մի շարք թաղամասերի բնակիչներից բողոքներ են ստացվել մթնոլորտային օդում առկա տհաճ հոտի մասին»,- ասված է վարչության կայքում:

 

Նշվում է, որ հերթապահ խմբի՝ բողոքների հասցեներով ժամանելու ժամանակ նկատվել է տհաճ հոտ, սակայն փորձաքննությունը մթնոլորտային օդում մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չի հայտնաբերել:

 

Նշվում է նաև, որ բոլոր վարչական շրջաններում ստեղծվել են օդի վիճակի մոնիթորինգային խմբեր: