Օբաման հայտարարել է, որ «հավասարաչափ է սիրում» Հիլարի Քլինթոնին և Ջոզեֆ Բայդենին

09:33 • 02.02.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «հավասարաչափ է սիրում» նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Քլինթոնը և Բայդենը համարվում են Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուները 2016թ. նախագահական ընտրություններում, թեև անձամբ դեռ չեն հայտարարել այդ պաշտոնի համար առաջադրվելու մասին։

 

Օբաման հարցազրույց է տվել ԱՄՆ-ում տարվա ամենագլխավոր մարզական իրադարձության նախօրեին՝ Ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի խաղից առաջ, և հարցերի մեծամասնությունը վերաբերել է հենց դրան։

 

Զրույցի վերջում թղթակիցը բլից-հարցում է անցկացրել նախագահի հետ։ Սպիտակ տան ղեկավարը պետք է առանց մտածելու պատասխաներ հարցերի, որոնցից վերջինը եղել է՝ Հիլարի Քլինթո՞ն, թե՞ Ջոզեֆ Բայդեն։ «Սիրում եմ նրանց երկուսին էլ։ Չստացվեց ինձ բռնացնել»,- ասել է նախագահը։