ՀՀ ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում մինչև 30 տարեկան քաղաքացիների

12:41 • 02.02.15

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում ծառայության անցնելու համար հրավիրվում են բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությամբ մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ:


«Տնտեսագիտական կրթությունը և մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է, արական սեռի համար բանակում ծառայությունը՝ պարտադիր:


Նշված պահանջներին համապատասխանող անձինք աշխատանքային օրերին կարող են դիմել ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչություն՝ ժամը 9.00-ից 18.00-ն, 010-54-69-21 հեռախոսահամարով»,-նշված է ոստիկանության կայքում: