Ryanair-ը նավթի գնանկումից հետո ակնկալում է ավիատոմսերի էժանացում

17:51 • 02.02.15

Իռլանդական Ryanair ավիաընկերությունն ակնկալում է ավիատոմսերի արժեքի նվազում նավթի գների անկման պատճառով: Ընկերության կարծիքով՝ դա բացասաբար կանդրադառնա մաքուր շահույթի ծավալի վրա, գրում է gazeta.ru-ն:


Ավիափոխադրողն ակնկալում է ավիացիայի վառելիքի ծախսերի մեծացում «համեստ» շահույթի դեպքում: Ryanair-ը պատրաստ է ծախսերի նվազման նպատակով վառելիքի ապագա մատակարարման պայմանագրեր կնքել  ֆիքսված գներով:


Լոնդոնի բուրսայի աճուրդների ժամանակ Ryanair-ի բաժնետոմսերը ընկել են 2,2 տոկոսով՝ մինչև €10,17: