Առողջական վիճակս բավարար է, շաբաթվա 2-րդ կեսին կաշխատեմ սովորական ռեժիմով. Ժիրայր Սեֆիլյան

13:38 • 02.02.15

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իր առողջական վիճակը բավարար է։


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Տեղեկացնում եմ, որ իմ առողջական վիճակը բավարար է, սակայն ապաքինվելու նպատակով ևս մի քանի օր ստիպված եմ տանը մնալ:


Շաբաթվա երկրորդ կեսին արդեն կաշխատեմ սովորական ռեժիմով և կշփվեմ ԶԼՄ-ների հետ:


Շնորհակալ եմ այս օրերին մեզ ցուցաբերած բարոյական աջակցության համար»,–գրել է Շուշիի առանձնակի գումարտակի ղեկավարը։


Հիշեցնենք, որ Բերձորում անհայտ անձինք և ոստիկանները ծեծի էին ենթարկել Երևանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել էր նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևան՝ որտեղ հերքվել էր ներքին արյունահոսության մասին կասկածը: