Հայաստանը կարևորում է պաշտպանական բնագավառում Լեհաստանի հետ համագործակցությունը

17:12 • 02.02.15

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին:


Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։


Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկիին և գնդապետ Մարինովսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:


Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից և հույս հայտնել, որ Հայաստանում ռազմական կցորդի գրասենյակի բացվելուց հետո հայ-լեհական համագործակցությունը նոր թափ կստանա:


Դեսպան Նովակովսկին իր հերթին նշելով, որ Հայաստանը Լեհաստանի համար համարվում է կարևոր գործընկեր, արտահայտել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու իր երկրի պատրաստակամությունը: