Սղոցով ու ատրճանակով տղամարդը ցանկացել է հանդիպել Եվրախորհրդարանի նախագահի հետ, նա ձերբակալված է
Բելգիայի ոստիկանության աշխատակիցները երկուշաբթի օրը Եվրախորհրդարանի շենքի մոտ ձերբակալել են տղամարդու, որի մեքենայում հայտնաբերվել է ատրճանակ և շղթայավոր ձեռքի սղոց: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Ձերբակալվածը 32-ամյա սլովակ է: Նա հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Ավելի վաղ տեղեկություններ կային, թե հնարավոր է՝ նրա մեքենայում նաև պայթուցիկ է եղել, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:
Բելգիական ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդն իրեն հանգիստ է պահել և ագրեսիվ տեսք չի ունեցել:
Այսօր ավելի վաղ Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքը մասամ տարհանվել էր՝ կասկածելի ավտոմեքենայի պատճառով: Մարդիկ դուրս էին բերվել համալիրի երեք տարբեր շինություններից:










