Sun թերթը պատմել է աշխարհի «ամենամահաբեր» դիպուկահարի մասին
The Sun թերթը պատմել է բրիտանական ռազմածովային ուժերում ծառայած աշխարհի ամենամահաբեր դիպուկահարի մասին, ում հաշվին կա 173 հաստատված մահացու կրակոց: Դիպուկահարի անունը չի բացահայտվում, գրում է gazeta.ru-ն:
Առկա տեղեկությունների համաձայն՝ դիպուկահարը թագավորական ռազմածովային ուժերի էլիտար ստորաբաժանման համար ծառայել է ավելի քան տասը տարի: 2006-2007 թվականներին Աֆղանստան գործուղումների ընթացքում բրիտանացին իրականացրել է 173 հաստատված մահացու կրակոց, նա նաև ծառայել է Իրաքում:
Այդկերպ բրիտանացի դիպուկահարը ոչնչացումների թվով առաջ է անցնում իր ամերիկացի գործընկեր Քրիս Քայլից, ով իրականացրել է 160 մահացու կրակոց, ասված է հոդվածում:
«Նա ոչ մի հաճույք չի ստացել աշխատանքի ժամանակ, որը նա ստիպված է եղել իրականացնել»,- նշել է թերթի զրուցակիցը:










