Չիկագոն՝ հզոր ձյունամրրիկի «ճիրաններում» (լուսանկարներ)
Ամերիկյան Չիկագո քաղաքը հզոր ձյունամրրիկի «ճիրաններում» է հայտնվել: Քաղաքում քամու արագությունը հասել է 65 կմ/ժ-ի, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը՝ 30 սմ-ի:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցները դադարեցրել են իրենց աշխատանքը ոչ միայն Չիկագոյում, այլև Դեթրոյտում, Բոստոնում, Ռոդ Այլենդում ու Պրովիդենսում:
Աղբյուրը հավելում է, որ ձյունամրրիկի պատճառով կաթվածահար է եղել նաև ավիահաղորդակցությունը: Չեղյալ է հայտարարվել 2.100 չվերթ, մեծ մասը՝ Չիկագոյում:
korrespondent.net-ը հիշեցնում է նաև, որ հունվարի վերջին ԱՄՆ-ի ավիաընկերությունները կրկին ձյունամրրիկի պատճառով չեղյալ են հայտարարել 5.700 չվերթ, ինչի հետևանքով կրել են 200 մլն դոլարի վնաս:













