Լուգանսկի մարզպետը ռուսական էստրադան «անջատողականների հոգեբանական զենք» է անվանել
Լուգանսկի մարզպետ (Ուկրաինա) Գենադի Մոսկալը հայտարարել է, որ ռուսամետ անջատողականները յուրահատուկ հոգեբանական զենք են օգտագործում՝ ռուսական փոփ երաժշտություն։
Պաշտոնյայի հայտարարությունը հնչել է համացանցում Մաշանի անունով երգչուհու «Իմ Պուտին» տեսահոլովակի քննարկումների ընթացքում, գրում է newsru.com-ը։
Մոսկալի խոսքով՝ Լուգանսկում՝ մարտական գործողություններից ոչ հեռու, «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» կողմնակիցները հզոր բարձրախոսներ են տեղադրել, որոնց միջոցով հեռարձակել են ռուսական փոփ երաժշտություն։
«Հեռարձակումը տևել է ողջ գիշեր և անջատվել միայն այն ժամանակ, երբ սկսվել են նոր գնդակոծություններ»,- ասել է մարզպետը։










