ԿԺԴՀ-ի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուս զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակով
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը միջոցներ է ձեռնարկում երկիր ռուս զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակով: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Զբոսաշրջության հարցերով պետական վարչության քարոզչության բաժնի ղեկավար Կիմ Յոն Իրը:
Նրա տվյալներով՝ անցած տարի Ռուսաստանի Դաշնությունից պետություն է այցելել ընդամենը մոտ 200 զբոսաշրջիկ, այդ պատճառով կորեական պետական վարչությունը մեծ ուշադրություն է հատկացնում ՌԴ-ի հետ համագործակցության զարգացմանը, ակտիվացնում է ռուսական զբոսաշրջային շուկայում աշխատանքը:
«Հավելումներ են ներդրվում զբոսաշրջային ծրագրերում՝ հաշվի առնելով ռուսական կողմի ցանկությունները, նրանց համար բացվում են նոր հետաքրքիր և հարմարավետ երթուղիներ»,- նշել է Կիմ Յոն Իրը:
Միաժամանակ Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր որոշել են հանգստանալ ԿԺԴՀ-ում, հեշտացվում է երկիր մուտքի համար պայմանները, նշել է նա:










