Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ է կատարվել. ԶԼՄ-ներ

19:01 • 02.02.15

Թուրքիայի նախագահի ավտոշարասյան ճանապարհին երկու ռումբ է պայթել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:

 

Ըստ Todays Zaman-ի՝ այսօր Անկարայում այն ճանապարհին, որով անցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը, երկու պայթուցիկ է գործել:

 

Դրանցից մեկը պայթել է ավտոշարասյան անցնելուց կես ժամ, մյուսը՝ 15 րոպե առաջ: Հայտնաբարվել է ևս մեկ՝ չպայթած սարք: Իրավապահների տվյալներով՝ դրանք ոչ մեծ հզորությամբ ինքնաշեն ռումբեր են պլաստմասսայե շշերում: Սկսվել է հետաքննություն:

 

Նույն առնչությամբ «Գազետան» հայտնում է, որ Էրդողանի դեմ մահափորձ է ծրագրված եղել, որը կանխվել է: Ընդհանուր առմամբ չորս պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ: