Մահվան ելքով վրաերթ Երևանի Խորենացի փողոցում

18:15 • 02.02.15

«Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 1-ին, ժամը 00.05-ին Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Սարգիս  Մուրադյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Նույն օրը, ժամը 04.05-ին,  հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ս. Մուրադյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: