ԱՆ քրեակատարողական վարչությունում ամփոփվել են 2014 թ. կատարված աշխատանքները
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետը խոսել է համակարգում առկա խնդիրների, ինչպես նաև` կատարվելիք աշխատանքների մասին։
Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը ներկայացրել է համակարգում կատարված աշխատանքները, խոսել է մի շարք կարևոր խնդիրների մասին` հիմնարկների պետերի ուշադրությունը հրավիրելով դրանց վրա: Վարչության պետի առաջին տեղակալն առաջարկել է առկա թերությունները վերացնելու համար նոր մեխանիզմներ մշակել:
Խորհրդակցության ավարտին Ա. Օսիկյանը բոլոր ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարականներ է տվել և վերստին հորդորել սրտացավություն ցուցաբերել ծառայության հանդեպ:










