Ավստրալիայի Morley Galleria առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել. կա զոհ և 9 վիրավոր
Ավստրալական Պերտ քաղաքի Morley Galleria առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն ինը ստացել վնասվածքներ, հաղորդում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորներին տեղափոխել են Ռոյալ Պերտ հիվանդանոց:
Նախնական տվյալներով՝ առևտրի կենտրոնի շենքում պայթել է ուժային տրանսֆորմատորը:
Հրդեհի մարմանը մասնակցել է 10 հրշեջ ջոկատ:










