ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

19:30 • 03.02.15

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ նա, մասնավորապես, նշել է.

«Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:


Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև՝ ողջ եգիպտացի բարեկամ ժողովրդին, և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:
Մեր համերաշխությունն ենք հայտնում ահաբեկչության դեմ պայքարում»։