Առատ տեղումները ջրհեղեղներ են առաջացրել Բալկաններում (տեսանյութ)
Անձրևի առատ տեղումներն ուժեղ ջրհեղեղներ են առաջացրել Հունաստանում, Ալբանիայում և Մակեդոնիայում, գրում է euronews.com-ը:
Զինվորականներն ավազով լցված պարկեր են տեղադրում մի շարք գետերի ափերին՝ վարարումը նվազեցնելու համար:
Արտակարգ դրություն է հայտարարվել Հունաստանի հյուսիսային և կենտրոնական հատվածներում:
Հեղեղումներից վնասվել է երկրում գտնվող Եվրոպայի միակ մեկ կամար ունեցող Պլակա կամուրջը, որը կառուցվել է 19-րդ դարում:
Չնայած արտակարգ դրությանը՝ առայժմ զոհերի մասին հաղորդումներ չկան:










