Կանադայի արտգործնախարարը հրաժարական կտա
Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը հեռանալու է պաշտոնից, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ CBC News-ին հղումով, որն էլ վկայակոչում է իր աղբյուրներին:
Աղբյուրների համաձայն՝ նա իր թիմին հաղորդել է, որ չի հավակնելու հերթական անգամ արտգործնախարարի պաշտոնն ստանալուն և մինչև այս շաբաթվա վերջ հրաժարական կտա:
Բերդը Կանադայի արտգործնախարարությունը գլխավորում է 2011թ.-ի մայիսի 18-ից սկսյալ, և շատերը Բերդին համարում են Սթիվեն Հարփերի թիմի ամենաազդեցիկ նախարարներից մեկը:
Ավելի վաղ մի քանի տասնյակ մարդ Պաղեստինում կոշիկներ ու ձվեր էր նետել Կանադայի արտգործնախարարի ավտոշարասյան վրա՝ Կանադայի իսրայելամետ դիրքորոշման համար:










