ԶԼՄ-ները հրապարակել են Ֆիդել Կաստրոյի լուսանկարները՝ 2014թ. օգոստոսից ի վեր առաջին անգամ (լուսանկարներ)

14:07 • 03.02.15

Կուբայական «Գրանմա» թերթը հրապարակել է նախորդ տարվա օգոստոսից ի վեր երկրի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի լուսանկարները, գրում է Обозреватель-ը։
«Ֆիդելը միակն է իր տեսակի մեջ»,- ասվում է հոդվածի վերնագրում։

 

Պարբերականը հրապարակել է ընդհանուր առմամբ 20 լուսանկար, որոնցում 88-ամյա Կաստրոն զրուցում է ուսանողական երիտասարդության առաջնորդ Ռանդի Պերդոմոյի հետ։ Հանդիպումը կայացել է հունվարի 23-ին։

 

Որոշ լուսանկարներում երևում է նաև Կաստրոյի կինը՝ Դալիա Սոտո դել Վալյեն։ Հեղափոխության առաջնորդը վերջին անգամ ներկայացել է հանրությանը 2014թ. հունվարի 8-ին, երբ այցելել էր Հավանայում ցուցահանդես։ Նրա վերջին լուսանկարը ներկայացվել էր 2014թ. օգոստոսին։