Չելյաբինսկում ադրբեջանցին դանակահարելով սպանել է 18-ամյա սիրեցյալին
Չելյաբինսկի մարզում (Ռուսաստանի Դաշնություն) փետրվարի 2-ին խանդոտ ադրբեջանցին դանակի 12 հարվածով սպանել է իր 18-ամյա սիրեցյալին, գրում է ԱՊԱ գործակալությունը։
Դեպքից անմիջապես հետո նա ներկայացել է ոստիկանություն և պատմել կատարած հանցագործության մասին:
Բաշկորտոստանից Չելյաբինսկ ուսանելու տեղափոխված ուսանողուհու և 21-ամյա ադրբեջանցու միջև սիրային կապ է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդն ուշ երեկոյան հյուր է գնացել աղջկա վարձակալած տուն, և նրանց միջև խանդի հողի վրա վեճ է բռնկվել, որի ժամանակ երիտասարդը վերցրել է խոհանոցային դանակը և 12 հարված հասցրել աղջկա կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ իր մեղքն ընդունած ադրբեջանցի ներգաղթյալին սպասվում է 15 տարի ազատազրկում:










