Չինական ամսագրի միլիարդատերերի ցանկում Ռուսաստանն իր տեղը զիջել է Հնդկաստանին
«Հուժուն» չինական ամսագրի վարկանիշային ցանկում ընդգրկվել է 2.098 դոլարային միլիարդատեր: Ինչպես նշվում է՝ ցանկում գերակշռում են Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հաղորդում է gazeta.ru-ն:
Ռուսաստանը մի քանի տարի շարունակ զբաղեցրել է վարկանիշային ցանկի երրորդ հորիզոնականը: Այս տարի երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը:
Վարկանիշային ցանկի արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ, քանի որ ցանկի չինական հատվածում հայտնվել է 72 նոր անուն: Ավելին, նշվում է, որ նրանց մեծ մասը ցանկում են հայտնվել ազգային ֆոնդային շուկայի աճի շնորհիվ:
Միլիարդատերերի վարկանիշային ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Hanergy Holding Group կորպորացիայի ղեկավար 48-ամյա Լի Հեցզյունը: Նրա կարողությունը գնահատվում է 16 միլիարդ դոլար:










