2014 թ. նորոգվել է 821 մուտք. Երևանի քաղաքապետարան

15:14 • 03.02.15

Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցյալ տարվա մարտ ամսից սկսված և դեկտեմբերին ավարտված աշխատանքներից հետո նախատեսված 727 մուտքի փոխարեն նորոգվել է 821 մուտք:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ խնդրին ցուցաբերվել է համալիր մոտեցում. ի տարբերություն նախորդ տարիների, վերանորոգվել են ոչ միայն մուտքերը, այլև հարկաբաժիններն ամբողջությամբ: Ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համագործակցությամբ:


Ծրագիրը կշարունակվի նաև 2015 թվականին: Ցանկում կներառվեն առաջնահերթ նորոգման կարիք ունեցող շքամուտքերը: