Դամասկոսում Սբ Սարգիս զորավարի տոնի առթիվ տեղի է ունեցել երիտասարդների օրհնության արարողություն

10:52 • 03.02.15

Դամասկոսի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցում անվանակոչության տոնի առիթով սուրբ պատարագ է մատուցվել: Այս մասին տեղեկացնում է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը:


Պատարագը մատուցել և հավուր պատշաճի քարոզել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը: Նա նշել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սբ Սարգիս զորավարի տոնը հռչակված է երիտասարդների օրհնության օր, ուստի առաջնորդ Սրբազան Հայրը պատարագի ընթացքում օրհնել է երիտասարդներին:


Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, Դամասկոսի թեմի առաջնորդը Իտալիայի Ջենովա քաղաքում բանախոսել է Հայոց ցեղասպանության մասին: Բանախոսությանը ներկա են եղել 250 ունկնդիրներ: Բանախոսությունից հետո Տ. Արմաշ Սրբազանը մասնակցել է միասնական աղոթքին: