ԵԿՄ շուրջ 150 անդամներ մեկնել են ԼՂՀ, որտեղ կայցելեն հենակետեր
Երկրապահ կամավորների միության շուրջ 150 անդամներ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այսօր մեկնել են Արցախ՝ այցելելու սահմանապահ դիրքեր:
Tert.am-ի հետ զրույցում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը նշեց, որ այցի նպատակն է ոգևորել ու քաջալերել սահմանին կանգնած զինվորին ու հրամանատարին։
«ԵԿՄ-ն հարկ եղած դեպքում կօգտագործի Երկրապահի իր ռեսուսրն արտաքին թշնամու դեմ»,-ասաց նա:
Վարդան Վարդանյանը նաև նշեց, որ սահման մեկնած երկրապահները 4 խմբի կբաժանվեն՝ տարբեր դիրքեր գնալու համար։










