Հրդեհ Բաշինջաղյան փողոցում. «Նիսանն» այրվել է ամբողջությամբ, «Օպելն» ու «Մերսեդեսը»՝ մասամբ

10:08 • 03.02.15

Փետրվարի 3-ին` ժամը 03:31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ ժամը 04։06-ին:


Այրվել են «Օպել» մակնիշի 33 PS 907 պ/հ (վարորդ՝ Դ. Ա.) ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը, «Նիսան» մակնիշի 34 ZS 484 պ/հ (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան ամբողջությամբ և ջերմահարվել է «Մերսեդես» մակնիշի 34 SP 182 պ/հ (վարորդ՝ Ն. Խ.) ավտոմեքենայի սկզբնամասը:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: