Իսլամիստները հերթական միասեռական տղամարդուն են ցած նետել շենքից. լուսանկարներ
Daily Mail-ը ներկայացրել է «Իսլամական պետության» հաշվեհարդարը մի սիրացի միասեռական տղամարդու հետ:
Ըստ աղբյուրի՝ «իսլամիստ վայրագները» կապել են տղամարդու աչքերը, նրան ցած նետել բարձրահարկից, ապա քարկոծությամբ սպանել, քանի որ նա ողջ էր մնացել ընկնելուց հետո: Ընդ որում՝ զոհի հետ հաշվեհարդար է տեսել հավաքված ամբոխը:
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի Թել Աբյադ տեղանքում: Նախորդ ամիս իսլամիստները նույն կերպ հաշվեհարդար էին տեսել նաև երկու այլ տղամարդու հետ, որոնց միասեռական էին հռչակել:
Նշվում են նաև այն դաժան պատժատեսակները՝ մտրակահարությունից մինչև քարկոծում, որ Շարիաթի իսլամիստական մեկանաբնությամբ հասնում են ամենատարբեր զանցանքների համար՝ աստվածահայհոյումից մինչև ալկոհոլի օգտագործում:















