Ճապոնացին գիտնականի անվան տակ ավելի քան 100 կնոջ է բռնաբարել
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են թմրանյութեր տալով ավելի քան 100 կնոջ բռնաբարելու համար: Կանայք կարծել են, թե մասնակցում են բժշկական հետազոտության, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Տղամարդը գովազդ է տեղադրել, որում նշել է, թե կամավորներ է փնտրում «հետազոտության համար, որի ընթացքում պետք է չափվի ճնշումը՝ քնի ընթացքում»։ Երկու տարվա ընթացքում հայտարարությանն արձագանքել են տասնյակ կանայք:
Նշվում է, որ 54-ամյա Հիդեյուկի Նոգուչին դեղի փոխարեն կանանց ուժեղ ազդեցությամբ թմրանյութ է տվել, սպասել է, որ զոհերը կորցնեն գիտակցությունն ու բռնաբարել է նրանց:
Ոստիկանները նաև պնդում են, թե չարագործն այդ ամենը նկարահանել է ու վաճառել համացանցում:










