Մադուրոն Օբամային ուղղված նամակում պատմել է ԱՄՆ-ի քաոտիկ քաղաքականության մասին

08:56 • 03.02.15

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է գրել ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամային, որտեղ որոշել է կիսվել լատինամերիկյան երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին իր կարծիքով: Այդկերպ նա արձագանքել է հավելյալ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշմանը, գրում է lenta.ru-ն:

 

«Ես զգացողություն ունեմ, որ Օբաման չի ղեկավարում Վենեսուելայի վերաբերյալ ԱՄՆ գործողությունները: Նա այդ աշխատանքը դնում է ուրիշ մարդկանց վրա, ինչի հետևանքով Վաշինգտոնի կողմից քաղաքականությունը քաոտիկ բնույթ է կրում»,- հայտարարել է Մադուրոն:

 

Նրա խոսքով՝ դրա հետևանքով Վենեսուելայի և, ընդհանուր առմամբ, Լատինական Ամերիկայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն կհայտնվի փակուղու մեջ:

 

Բացի այդ, եթե Վաշինգտոնի կողմից նման քաղաքականությունը պահպանվի, «ԱՄՆ-ին նոր պարտություն է սպասվում», վստահ է Մադուրոն: Նրա երկրի համար դա կարող է բացասական հետևանքներ ունենալ սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում: «Մենք պետք է դրանից ամեն գնով խուսափենք»,- ընդգծել է Վենեսուելայի նախագահը: