Փսակին ասել է, որ ԱՄՆ-ն օգնել է իշխանափոխությանը Ուկրաինայում, և դա գաղտնիք չէ

01:25 • 03.02.15

ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման գաղտնիք չի բացահայտել՝ հայտնելով, որ Վաշինգտոնն առնչություն ունի 2014-ի գարնանը Ուկրաինայում իշխանության փոփոխության հետ:

 

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Փսակին, մասնավորապես, ասել է. «Գաղտնիք չէ, որ մենք աշխատել ենք Ուկրաինայի կառավարության հետ, կառավարության և այլ գործող անձանց հետ, որպեսզի Ուկրաինան նորմալ կյանքի վերադարձնենք: Այդ ջանքերում մասնակցություն են ունեցել ոչ միայն ԱՄՆ-ն, այլև` Ռուսաստանը և եվրոպական երկրները»:

 

Փսակիի խոսքով՝ «ԱՄՆ-ն հստակ բարձրաձայնել է իր զորակցությունը այդ անցմանը և խոսել է տնտեսական աջակցության մասին, որը անհրաժեշտ է դրա համար»:

 

Նախօրեին Բարաք Օբաման հայտարարել էր, որ Վաշինգոնը «միջնորդ է եղել ՈՒկրաինայում իշխանության փոխանցման ժամանակ»: