Դուխները չի հերիքում խոշորներին բռնեն, որովհետև նրանք բարձրադիր իշխանությունների կողմից են երաշխավորված. Ռ. Հակոբյան

16:43 • 03.02.15

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Շրջանառության հարկի մասին»  օրենքի քննարկմանը ներկայացնելով խմբակցության տեսակետը՝ լավ մշակույթ համարեց երեկ վարչապետի՝ Ազգային ժողով գալը:


«Հանդիպմանը ֆիքսեցինք ժամկետ, որ հաջորդ քառօրյայում համատեղ մենք կբերենք նախագիծ: Լավ կլինի, որ մեկտեղվեն մեր մտահոգությունները, մեր մոտեցումները: Մենք ուզում ենք, որ օրենքում դոմինանտ տեղ հատկացվի կամավորության սկզբունքին: Քաղաքակա՞ն դաշտում պետք է լուծվի այս հարցը, թե՞ տնտեսական, իմ կարծիքով՝ քաղաքական»,-ասաց նա:


Ռուբեն Հակոբյանը նշեց, թե առկա է 10-15 «մոնոպոլիստ», ովքեր դուրս են օրենքի դաշտից, որոնց վրա որևէ օրենք չի ազդում, և անում են այն, ինչ ուզում են: «Նրանք հիմնականում ներկրողներն են: Նրանց սպոնսորը բարձրադիր իշխանություն է: Մեզ մոտ ներկրումը 4 անգամ ավելի շատ է, քան արտահանումը, դա նշանակում է, որ մենք խոսում ենք մեռնող տնտեսության մասին»,-նշեց նա:


Ռուբեն Հակոբյանը հավելեց, թե այդ «մոնստրների» անունները ցանկացած վերջին գյուղում բոլորն անգիր գիտեն։