Սևանա լճի մակարդակը իջել է 5 սմ-ով
Սևանա լճի բացասական հաշվեկշիռը շարունակում է պահպանվել նաև այս տարվա երկրորդ ամսի սկզբին՝ նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշին զիջելով 5 սանտիմետրով:
«Արմենպրես»-ին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ 2015 թվականի փետրվարի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 12 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900 մետր 17 սանտիմետրի փոխարեն:
Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում, սակավ են եղել նաև հունվար ամսին Գեղարքունիքի մարզում գրանցված տեղումները:










