Ցուցարարներն սկսել են գրոհել Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքը

20:03 • 03.02.15

Հարյուրավոր ցուցարարներ սկսել են գրոհել Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքը: Այս մասին հաղորդում է  ТАСС գործակալության թղթակիցը դեպքի վայրից:


Ցույցի մասնակիցներն անցել են ազգային գվարդիայի առաջին պատնեշը և փորձում են մտնել կոնֆերանսների սրահ: Նրանք պահանջում են իրենց մոտ թողնել հեռուստախցիկներին, որպեսզի պաշտոնական հայտարարություն անեն:


Ցուցարարները  Դեբալցևում շրջափակման մեջ հայտնված, ինչպես նաև՝ ԶՈւ-ի 25-րդ գումարտակի  ուկրաինացի զինծառայողների հարազատներն են: Ավելի վաղ նրանք հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ և պահաջում էին, որ  Ռադայի խոսնակ Գրոյսմանը դուրս գա, որպեսզի նրան ներկայացնեն իրենց պահանջները:

Ցուցարարները պահանջում էին ռազմական դրություն հայտարարել, ինչպես նաև՝ ուժային կառույցի բոլոր աշխատակիցների հրաժարականը` պաշտպանության նախարարից մինչև գլխավոր դատախազ:


Երկուշաբթի ՊՆ ներկայացուցիչները հայտնել էին, որ 25-րդ գումարտակում իարվիճակը միջին բարդության է, և նրանց զինամթերքը կբավականացնի մի քանի օրվա համար: Իրավիճակը ՊՆ վերահսկողության տակ է: