Ուկրաինան 2015-ին 1,4 մլրդ դոլար կվճարի Արժույթի միջազգային հիմնադրամին
Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում հրապարակված վճարման ժամանակացույցի համաձայն՝ Կիևը 2015-ին պետք է 1,01 մլրդ դոլար վճարի, իսկ այսօրվա արտարժույթով՝ 1,42 մլրդ դոլար, որը սահմանվում է ԱՄՀ-ի սահմանած հատուկ վարկային իրավունքներով (SDR), գրում է news.mail.ru-ն:
Հունվարի 30-ին Ուկրաինան հիմնադրամին 220,1 մլն դոլար պետք է վճարեր՝ stand-by ծրագրի շրջանակներում մատուցված ծառայության համար։
Նմանատիպ վճարումներ սպասվում են նաև ապրիլի 30-ին և հուլիսի 30-ին:
Բացի այդ, ըստ նույն հոդվածի, Ուկրաինան մարտի 27-ին, հունիսի 26-ին, սեպտեմբերի 25-ին և դեկտեմբերի 24-ին պարտավոր է վճարել 176,1 մլն դոլար:
Վճարման ժամանակացույցը ներառում է նաև մի շարք փոքր վճարումներ՝ յուրաքանչյուրը 15 մլն դոլար:
ԱՄՀ-ն հիշեցնում է, որ Ուկրաինան հիմնադրամից հատուկ վարկային պայմաններով ստացել է 2,97 մլրդ դոլար, սակայն վճարել է միայն 2,43 մլրդ դոլարը:










