ՄԱԿ-ի դատարանը կհրապարակի Սերբիայի ու Խորվաթիայի ցեղասպանության գործով դատավճիռը

11:12 • 03.02.15

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել Խորվաթիայի ու Սերբիայի ցեղասպանության գործով դատավճիռը:

 

Ինչպես հայտնում է bbc.com-ը, Խորվաթիայի կառավարությունը պնդում է, որ 1991թ. Սերբիան Վուկովար քաղաքում և մի քանի այլ բնակավայրում ցեղասպանություն է իրականացրել: Ավելի ուշ Սերբիան պատասխան հայց է ներկայացրել՝ Խորվաթիայից 200.000-ից ավելի սերբերի վտարման հարցով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Խորվաթիայի՝ Հարավսլավիայի կազմից դուրս գալու պատճառով  1991-1995թթ.ընթացքում տեղի ունեցած պատերազմի զոհ է դարձել 20.000 մարդ: 1999թ. Խորվաթիան հայց է ներկայացրել Հաագայի դատարան՝ սերբերին մեղադրելով հակամարտության ժամանակ խորվաթներին ոչնչացնելու համար:

 

Հայտնի է, որ Խորվաթիան պահանջում է, որպեսզի Սերբիան ֆինանսական փոխհատուցում տրամադրի բոլոր տուժածներին, ինչպես նաև խորվաթական տնտեսությանը:

 

Այնուհանդերձ թե՛ խորվաթական, թե՛ սերբական կողմերը նշել են, որ կընդունեն դատարանի կայացրած վճիռը: