Ուիլյամն ու Քեյթը հրաժարվել են միանալ Քամբերբեթչի՝ սեռական փոքրամասնությունների վերաբերյալ ակցիային
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, հրաժարվել են միանալ բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի արշավին, ով կոչ է անում բանտերից ազատ արձակել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, գրում է segodnya.ua-ն՝ հղում անելով The Independent-ին։
The Imitation Game պատմական դրամայում բրիտանացի գիտնական Ալան Տյուրինգի գլխավոր դերը կատարելուց հետո, ով ժամանակին դատապարտվել է միասեռական լինելու համար, Քամբերբեթչը բաց նամակ է հղել՝ կոչ անելով ազատել 49.000 մարդու, ովքեր դատապարտվել են նույն մեղադրանքներով։
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը մերժել են բրիտանացի դերասանի խնդրանքը և չեն միացել ակցիային՝ հայտարարելով, որ դա կառավարության գործն է։ Այլ մեկնաբանություններից նրանք հրաժարվել են։
Ավելի վաղ հաղորդվել է, որ դերասաններ Սթիվեն Ֆրայը և Քամբերբեթչը կոչ են արել ներում շնորհել միասեռականության համար դատապարտված բրիտանացիներին։










