Պեկինում կարգելեն ազգային առաջնորդների անուններով տեղանուններ անվանակոչել
Համաձայն նոր չափանիշների՝ Պեկինում արգելվում է ազգային առաջնորդների անուններն օգտագործել տեղանունների համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Այդ արգելքն արդեն ներառվել է համացանցում քննարկման դրված փաստաթղթում:
Տեղանունները նաև չպետք է օտար բառեր ներառեն, և դրանց համար օգտագործվելու են բացառապես չինական հիերոգլիֆները:
Նշվում է, որ չնայած դրան՝ քաղաքի հին փողոցների անվանումների դեպքում արգելքը որևէ կերպ չի ազդելու:










