Alibaba-ն սկսել է անօդաչու սարքեր օգտագործել Չինաստանում թեյ մատակարարելու համար
Չինական ինտերնետային առևտրի հսկա Alibaba-ն չորեքշաբթի փորձարկել է անօդաչու սարքերով մատակարարման ծառայությունը՝ խոստանալով հաճախորդներին թեյ տրամադրել մեկ ժամվա ընթացքում` չնայած օդային տարածքի վերահսկողությանը, հաղորդում է France 24-ը:
Alibaba-ի Taobao հարթակը ցույց է տվել սև և արծաթագույն անօդաչու սարքերի լուսանկար, որը սպիտակ արկղ է տեղափոխում:
Այնուամենայնիվ, ծառայությունը դեռևս հասանելի է չինական երեք քաղաքների՝ Պեկինի, Շանհայի և Գուանժոուի մի քանի հատվածներում:
Չինաստանում օդային տարածքը խստորեն վերահսկվում է: Կառավարությունը թույլ է տալիս քաղաքացիական անօդաչու սարքերի սահմանափակ օգտագործում փրկարարական գործողությունների և դիտարկումների համար՝ նախապես թույլտվության համար դիմում պահանջելով:










