Դոնեցկում արկն ընկել է հիվանդանոցի վրա, կան զոհեր

15:07 • 04.02.15

Դոնեցկում արկն ընկել է հիվանդանոցի վրա, կան զոհեր: Այդ մասին հաղորդվում է քաղաքի վարչակազմի կայքում, գրում է gazeta.ru-ն:

 

«Ժամը 12:00-ին (տեղի ժամանակով) հրետանային ռմբակոծության է ենթարկվել Տեքստիլշչիկ թաղամասը: Արկն ընկել է N 27 հիվանդանոցի վրա, կան զոհեր և վիրավորներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ բարձր լարման գծի վնասման հետևանքով ողջ թաղամասում բացակայում է էլեկտրականությունը: