Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարի 8 ամսվա ընթացքում մոտ 1.000 քուրդ է սպանվել
Իրաքում 2014 թվականի հունիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ մարտերում մոտ հազար քուրդ է սպանվել: Այդ մասին հայտնել են Իրաքի իշխանությունները, գրում է gazeta.ru-ն:
Կառավարության տվյալներով՝ հունիսի 10-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում վիրավորվել է 4.569 քուրդ զինվորական:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քրդերը դուրս են արել «Իսլամական պետության» գրոհայիններին սիրիական Քոբանի քաղաքից:










