Հորդանանում 2 ահաբեկչի են մահապատժի ենթարկել՝ ի պատասխան ԻՊ-ի կողմից հորդանանցի օդաչուի սպանության

08:48 • 04.02.15

Հորդանանում այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել երկու բանտարկյալ, այդ թվում` կին ահաբեկիչ Սաջիդա ար-Ռիշավին, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Երկրորդ մահապատժի ենթարկվածը Զաիդ ալ-Կարբուլին է: Այդ կերպ ի կատար է ածվել Հորդանանի իշխանությունների խոստումը՝ վրեժխնդիր լինել օդաչուի մահվան համար, որին գերի էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Հորդանանի զինուժին պատկանող ինքնաթիռը խոցվել էր Սիրիայի տարածքում՝ 2014թ.-ի դեկտեմբերին:

 

Զինյալներն օդաչուին ողջ-ողջ այրել են՝ փակելով երկաթե վանդակում: Օդաչուի մահապատիժը Հորդանանում անկարգությունների պատճառ էր դարձել: Երկրի իշխանությունները խոստացել են չբավարարվել երկու մահապատիժներով ու հաշվեհարդար տեսնել ձերբակալված ահաբեկիչների հետ:

Brutal: The footage, which is titled 'Healing the Believers Chests' appears to show the captured airman wearing an orange jumpsuit as a trail of petrol leading up to the cage is seen being set alight