Կադիրովը Ռուսաստանում թմրանյութերի և ալկոհոլիզմի դեմ պայքարի գործում տարվա մարդ է ճանաչվել
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին հանձնվել է Ռուսաստանի տարածքում «Թմրանյութերի և ալկոհոլիզմի դեմ պայքարում 2014թ. տարվա մարդ» մրցանակը, հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը, փոխանցում է Вести-ն։
«Չեչնիայի Հանրապետությունն այն քիչ շրջաններից է, որտեղ սահմանված է տարիքային սահմանափակում ալկոհոլի վաճառքի համար՝ 21 տարեկան»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվայում իրենք վաղուց են առաջարկում բարձրացնել ալկոհոլի վաճառքի համար տարիքային շեմը։ Դրդապատճառը պարզ է։ Սակայն ոչ բոլոր պատգամավորներն են աջակցում տվյալ միջոցներին։
«Մենք զգում ենք Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի աջակցությունը։ Աշխատում են բոլորը՝ Ներքին գործերի նախարարությունից մինչև Չեչնիայի Մուսուլմանների հոգևոր վարչություն, հասարակական կազմակերպություններ ու երիտասարդական միություններ։ Ցավոք, մենք դեռ անելիք ունենք այդ ուղղությամբ, սակայն ամեն անգամ իրավիճակը լավանում է շնորհիվ համընդհանուր ջանքերի և ձգտումների»,- նշել է Բրյունը։










