Euronews-ը հրապարակել է Քիրքուքում քրդական ուժերի` ԻՊ-ի դիրքերի վրա հարձակման տեսանյութը

16:57 • 04.02.15

Euronews հեռուստաալիքի կայքն այսօր հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է իրաքյան Քիրքուք քաղաքում քրդական ուժերի կողմից «Իսլամական պետության» դիրքերի վրա իրականացված հարձակումը, ներառյալ` կրակահերթերն ու ռմբակոծման գործողությունները:

 

Կայքը նշում է, որ հարձակումները տեղանքում շարունակվում են, քանի որ նախատեսված էր, որ փետրվարի 2-ին սկսված հարձակումը տևելու է մի քանի օր:

 

Քիրքուքը գտնվում է Իրաքի հյուսիս-արևելյան մասում, Իրաքյան Քուրդիստանում, Բաղդադից 240 կմ հեռավորության վրա։

 

Նշվում է, որ քրդական ուժերը նաև հարձակում են գործում Քիրքուքի հարակից գյուղերում գտնվող ԻՊ-ի դիրքերի վրա: